հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ

Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ

Ուֆայում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ն։

Ազատ ոճային ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
 
Նա 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին, որին, ի դեպ, հաղթել էր նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։
 
Իսկ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։

  • Կիսվել: