ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լյովա Գևորգյանը՝ երիտասարդների ԱԱ արծաթե մեդալակիր

Լյովա Գևորգյանը՝ երիտասարդների ԱԱ արծաթե մեդալակիր

Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է ըմբշմարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը, գրում է armsport.am-ը:

125 կգ քաշային կարգի եզրափակչում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Լյովա Գևորգյանը մրցեց իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ ու 4-4 հաշվով ցավալի պարտություն կրեց: Գոտեմարտի ավարտից 8 վայրկյան առաջ Լևոնը հաղթում էր:

Մինչև եզրափակիչ հասնելը Գևորգյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:

Քիչ առաջ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը:

 

  • Կիսվել: