շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Լոռի»-ն ՀՖՖ է ներկայացրել VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը

«Լոռի»-ն ՀՖՖ է ներկայացրել VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը

«Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։  Այս մասին հայտնում են «Լոռի» ՖԱ-ից։

ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի եւ ծանր որոշում կայացնելը։

«Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը․․․

  • Կիսվել: