երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Լոկոմոտիվի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Թիկնիզյանի հնարավոր տեղափոխությունը

Լոկոմոտիվի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Թիկնիզյանի հնարավոր տեղափոխությունը

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել է թիմի առաջատար խաղացողներից մեկի հնարավոր հեռանալու մասին շրջանառվող խոսակցությունները, գրում է armsport.am-ը:

 

— Որքա՞ն մեծ կորուստ կլինի Թիկնիզյանի հեռանալը, եթե նա տեղափոխվի «Սևիլիա»։

 

— Կա իրականություն, և կա վիրտուալություն՝ դրանք տարբեր բաներ են։ Այս պահին ակումբն առաջարկ չի ստացել։ Եթե հայտնվի, ակումբը կքննարկի այն։

 

— Նաիրի հետ զրույց եղե՞լ է:

— Իհարկե, մենք խոսել ենք այն մասին, որ եթե լինի եվրոպական ակումբի կողմից կոնկրետ հետաքրքրություն, որը «Լոկոմոտիվին» կբավարարի տրանսֆերի գնի տեսանկյունից, նա կքննարկի այն և կաջակցի այդ նախաձեռնությանը։ Բայց կրկին նշեմ, որ այս պահին նման իրավիճակներ չկան։ Եթե դրանք ի հայտ գան, ապա կգործենք ըստ իրավիճակի, — Գալակտիոնովի խոսքերն է փոխանցում Матч ТВ-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լոկոմոտիվը» ամռանը բանակցություններ է վարելու 25-ամյա ֆուտբոլիստի հետ՝ պայմանագիրը երկարացնելու վերաբերյալ:

Թիկնիզյանը հանդես է գալիս «Լոկոմոտիվում» 2021 թվականից: Այս մրցաշրջանում ՌՊԼ-ում նա մասնակցել է 16 խաղի և խփել երկու գոլ:

  • Կիսվել: