ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լիոնել Մեսսին 7-րդ անգամ նվաճեց Ոսկե գնդակը

Լիոնել Մեսսին 7-րդ անգամ նվաճեց Ոսկե գնդակը

Փարիզում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։

Սա արգենտինացու 7-րդ «Ոսկե գնդակն» էր, ինչը բացարձակ ռեկորդ է։ 2021 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Կոպա Ամերիկան, իսկ «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի գավաթակիր և Լա Լիգայի լավագույն ռմբարկու։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ, գրում է armsport.am-ը։

  • Կիսվել: