երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

 Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները: Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման գլխավոր մրցավարը  36-ամյա Յուլիան Վեինբերգերն է: Նրան կօգնեն`  Ռոլանդ Ռիդելը և Անդրեաս Ստաուդինգերը:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:  

  • Կիսվել: