ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի աղջիկները: Հայաստանը ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը: Հայ մարզուհին գերազանց հանդես եկավ և հերթական ոսկե մեդալը բերեց մեր հավաքականին:

Երկամարտի 216կգ (95+121) արդյունքով Լիանան դարձավ Եվրոպայի չեմպիոն, 3 կգ-ով շրջանցելով թուրք մարզուհի Սարա Ենիգունին: Լիանան նաև նվաճեց մեկական փոքր ոսկե և արծաթե մեդալներ:

Սա 5-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականի համար:

  • Կիսվել: