երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում

Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում

FTX Crypto Cup արագ շախմատի առցանց մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին ադամ Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Հանս Նիմանն էր:

Չորս պարտիաների արդյունքում Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով: Հայ գրոսմայստերն այժմ 5-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Նշենք, որ արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, մրցանակային ֆոնդը 210 հազար ԱՄՆ դոլար է:

 

  • Կիսվել: