չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում կխաղա Մագնուս Կարլսենի հետ

Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում կխաղա Մագնուս Կարլսենի հետ

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը։

Լևոն Արոնյանը դուրս է կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ռուս Վլադիսլավ Արտեմիևը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզան։

Կիսաեզրափակիչի առաջին խաղային օրը կանցկացվի սեպտեմբերի 2-ին։

Քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը 2 խաղային օրերի արդյունքում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Խմբային փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 9.5 միավոր և Ալիրեզա Ֆիրուզայի հետ բաժանել 3-4-րդ տեղերը: Խմբային փուլում լավագույն արդյունքը գրանցել էր 10.5 միավոր հավաքած Վլադիսլավ Արտեմիևը, իսկ Մագնուս Կարլսենը հավաքել է 10 միավոր:

Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։ Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին:

  • Կիսվել: