շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին և դուրս եկավ եզրափակիչ

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին և դուրս եկավ եզրափակիչ

Շախմատի Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը առավելության հասավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ:

Հայ գրոսմայստերը հաղթեց 3։1 հաշվով ու խաղը տեղափոխեց թայ-բրեյք, որտեղ հաղթեց 2:0 հաշվով, փոխանցում է armsport-ը:

Հիշեցնենք, որ առաջին օրն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։
 
Եզրափակչում հայ շախմատիսը կմրցի ռուս Վլադիսլավ Արտեմիևի հետ:

  • Կիսվել: