ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լևոն Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid-ի հաղթող (ֆոտո)

Լևոն Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid-ի հաղթող (ֆոտո)

Լևոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչի երկրորդ խաղային օրը ևս հայ գրոսմայստերն ուժեղ գտնվեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևից: Արոնյանը հաղթեց առաջին ու երկրորդ պարտիաներում, ինչի արդյունքում հաջորդ 2 պարտիաներն անցկացնելու անհրաժեշտություն չեղավ:

Եզրափակիչի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանն առավելության էր հասել 2.5:1.5 հաշվով: Առաջին տեղ գրավելու համար նա կստանա 30 հազար դոլար պարգևավճար:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը թայ-բրեյքում պայքարից դուրս էր թողել

աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Մրցաշարի նախնական փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 10,5 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկել առաջին տեղով: Քառորդ եզրափակիչում նա ուժեղ էր գտնվել հնդիկ Արջուն Էրիգաիսիից:

Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։

  • Կիսվել: