չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Լատվիան հայտարարել է, որ պատրաստ է բոյկոտել Օլիմպիական խաղերը, եթե մասնակցեն ռուսները

Լատվիան հայտարարել է, որ պատրաստ է բոյկոտել Օլիմպիական խաղերը, եթե մասնակցեն ռուսները

Լատվիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժորժս Տիկմերսը հայտարարել է, որ լատվիացի մարզիկները պատրաստ են բոյկոտել Օլիմպիական խաղերը, եթե ՕԽ-ին մասնակցեն ռուս և բելառուս մարզիկները, գրում է ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ն։

«Եթե այս օլիմպիական խաղերն անցկացվեին հիմա, և դրանց մասնակցեին մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից, կարծում եմ, որ Լատվիայի հավաքականը չէր գնա այս խաղերին», – ասել է Տիկմերսը լատվիական հեռուստատեսության եթերում:

Միջազգային օլիմպիական կոմիտեն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ կազմակերպությունը դիտարկում է Օլիմպիական խաղերին ռուսների և բելառուսների մասնակցությունը, որոնք ակտիվ աջակցություն չեն հայտնել Ուկրաինայում հատուկ գործողությանը։ Բացի դրանից, Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները պետք է կատարեն մի քանի այլ պահանջներ, ներառյալ ամբողջական հակադոպինգային թեստավորում անցնելը:

ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, որ թույլ է տալիս ռուսների և բելառուսների մասնակցությունը 2024 թվականի խաղերին առանց դրոշի և օրհներգի՝ նշելով, որ ՄՕԿ-ը չի աջակցում ազգությամբ պայմանավորված խտրականությանը։

  • Կիսվել: