շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լատվիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Ռումինիա հանդիպումը

Լատվիացի մրցավարները կսպասարկեն Հայաստան-Ռումինիա հանդիպումը

Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ տուրի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։

Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
 
Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

  • Կիսվել: