շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Սամվել Հարությունյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Սամվել Հարությունյանը

66 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարեր սպասարկած միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք «Wrestling – Armenia»-ի ֆեյսբուքյան էջից:

«Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 22-ին, ժամը 18-ից սկսած` Նուբարաշենի խճուղի 46 հասցեում:

Հուղարկավորությունը` հունվարի 23-ին, ժամը 13:00-ին նույն վայրից»,- ասվում է գրառման մեջ:

 

  • Կիսվել: