չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
«Կրասնոդարում» մնալու դեպքում Սպերցյանը կարող է մի փոքր թթվել․ Բերեզովսկի

«Կրասնոդարում» մնալու դեպքում Սպերցյանը կարող է մի փոքր թթվել․ Բերեզովսկի

Հայկական ֆուտբոլի լեգենդար դարպասապահ և Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Ռոման Բերեզովսկին «Матч ТВ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի մասին՝ նշելով նրա պատրաստվածությունը եվրոպական լուրջ ակումբ տեղափոխվելու համար։

 

Բերեզովսկին ընդգծել է, որ 25-ամյա ֆուտբոլիստը վաղուց հասունացել է Ռուսաստանի առաջնությունը թողնելու համար, իսկ ՌԴ-ում մնալը կարող է դանդաղեցնել նրա զարգացումը։

«Ինքը՝ Սպերցյանը, վաղուց պատրաստ է լուրջ եվրոպական ակումբում խաղալու, բայց տեղափոխությունը դեռ չի ստացվում։ Տրանսֆերը նրան լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի, նա կշարունակի զարգանալ», - նշել է Բերեզովսկին։

 

Մասնագետի կարծիքով՝ հարցը հիմնականում կախված է «Կրասնոդարից», որը չի ցանկանում բաց թողնել իր ավագին։ Սակայն Ռուսաստանում մնալու դեպքում Էդուարդի մոտ կարող է հետընթաց նկատվել: «Եթե մնա «Կրասնոդարում», գուցե փոքր-ինչ «թթվի»։ Բայց ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի նպատակներից։ Բոլորը ցանկանում են խաղալ և դրսևորել իրենց միջազգային ասպարեզում, իսկ եվրոգավաթներում հանդես գալու հնարավորություն դեռ չկա։ Հայաստանի հավաքականն էլ այնպիսի արդյունքներ չի ցուցադրում, որոնք կարող էին օգնել նոր մակարդակի դուրս գալ», - հավելել է Բերեզովսկին։

  • Կիսվել: