Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին. Ջոն վան’տ Սխիպ
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը նոր պաշտոնում ներկայացվելուց հետո ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր նոր աշխատանքի մասին։
«Ես Ջոն վան’տ Սխիպն եմ, Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, անհամբերությամբ սպասում եմ թիմի և ֆեդերացիայի աշխատակիցների հետ համագործակցությանը։ Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին։ Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար։ Կտեսնվենք շուտով»,- նշել է Ջոն վան’տ Սխիպը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 61-ամյա մասնագետը Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր աշխատանքը կսկսի 2025 թվականի մարտի 1-ից։