ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կիպրոսի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Սևանը»

Կիպրոսի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Սևանը»

Կիպրոսցի մասնագետ Պամբոս Քրիստոդուլուն նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանի» գլխավոր մարզիչ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

53-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/2022թթ. մրցաշրջանի ավարտը։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Արմեն Շահգելդյանին:

Պամբոս Քրիստոդուլուն մարզչական կարիերան սկսել է 2006 թվականին «Դոքսա» (Կատոկոպիա) ակումբում։ Մարզչական կարիերայի ընթացքում նա մարզել է կիպրոսյան «Օլիմպիակոսը», «Անորտոսիսը», «Օմոնիան» և ԱԷԼ-ը։

2014 թվականին Քրիստոդուլուն նշանակվել է Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

Ակումբային մակարդակոում մարզիչը հաջողությունների է հասել ԱԷԼ-ում, որի հետ դարձել է Կիպրոսի կրկնակի չեմպիոն: Նա 4 անգամ ճանաչվել է Կիպրոսի լավագույն մարզիչ։

«Սևանին» միանալուց առաջ Պամբոս Քրիստոդուլուն աշխատել է «Նեա Սալամինա» ակումբում։ Հայկական ակումբի մարզչական շտաբում շարունակելու են աշխատել գլխավոր մարզիչի օգնական Աղվան Այվազյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Ավագյանը և ֆիզպատրաստության մարզիչ Ռաֆա Բիսպոն։ Գլխավոր մարզչին օգնելու է նաև հույն մասնագետ Գեորգիոս Կոստիսը։

  • Կիսվել: