ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները

Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները

Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 1-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, կկայանա Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը։

 
Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ամեր Մաչիչը և Դավոր Բելյոն: Չորրոդ պաշտոնյան է Իգոր Պայաչը Խորվաթիայից։ 
 
Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

  • Կիսվել: