հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խոակին Կապարոսն արժանացել է «ՖԱՖ համակրանք» մրցանակին

Խոակին Կապարոսն արժանացել է «ՖԱՖ համակրանք» մրցանակին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն արժանացել է «ՖԱՖ համակրանք» մրցանակին, hաղորդում է ՖԱՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը մրցանակը սահմանել է 12-րդ տարին անընդմեջ: Ընտրությունը ֆան շարժման անդամների կողմից կատարվում է հետևյալ չափորոշիչներով՝ ֆուտբոլիստ, կամ ազգային հավաքականի հետ կապ ունեցող ցանկացած անձ, ով հավաքականի նկատմամբ ունեցել է անմնացորդ նվիրում, ցուցաբերել հարգանք երկրպագուների նկատմամբ, ինչ-որ գործողություններով, արարքներով արժանացել է համակրանքի անցնող տարվա ընթացքում:

ՖԱՖ-ի հայաստանաբնակ, արցախաբնակ և արտերկրի բոլոր անդամների քվեարկությամբ 2020թ. «ՖԱՖ համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել իսպանացի մասնագետը։ Այդ մրցանակն առաջին անգամ կհանձնվի մարզիչի։

Հիշեցնենք, որ իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչը 2020թ. մարտին էր գլխավորել Հայաստանի հավաքականը: Խոակին Կապարոսը նոր աշխատանքում հաջողության հասավ առաջին իսկ մրցաշրջանում՝ հաղթելով Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խաղում (Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Էստոնիա): Դեկտեմբերին նա ճանաչվեց նաև Հայաստանի՝ 2020թ. լավագույն մարզիչ:

  • Կիսվել: