երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խառը մենամարտերի(MMA) հայտնի հայ մարզիկներն Արցախում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն

Խառը մենամարտերի(MMA) հայտնի հայ մարզիկներն Արցախում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն

Հուլիսի 23-28-ը խառը մենամարտերի հայտնի հայ մարզիկներն Արցախում կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ, ինչպես նաև նախատեսված են մարզումներ Արցախի MMA հավաքականի մարզիկների հետ, հանդիպումներ, վարպետության դասեր երիտասարդների համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց միջոցառման նախաձեռնող, Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը։

«Հուլիսի 23-ից Ստեփանակերտում իսկական տոն է լինելու մարտարվեստների սիրահարների համար: Խոշոր ու լուրջ հայ մարզիկները ժամանելու են Արցախի մայրաքաղաք՝ մեծ սեմինար անցկացնելու համար: Մասնակիցներն են Սերգեյ Թորոսյանը, Արման Ծառուկյանը, Հրաչիկ Բոզինյանը, Ժորա Այվազյանը, Էդուարդ Վարդանյանը, Դավիթ Խաչատրյանը, Միհրան Հարությունյանը, Արմեն Ղուլյանը, Վարդան Ասատրյանը, Արեն Հակոբյանը, Վարշամ Գևորգյանը, Մորիս Բոլեյանը և Նարեկ Ավագյանը։ Սա շատ մեծ իրադարձություն է Հայաստանի և Արցախի MMA-ի համար», - մեզ հետ զրույցում նշեց Գ.Աղաբալյանը:

  • Կիսվել: