հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կայացել է ՀՀ դահուկավազքի երիտասարդների և պատանիների առաջնությունը

Կայացել է ՀՀ դահուկավազքի երիտասարդների և պատանիների առաջնությունը

առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

2004-2006թթ ծնված աղջիկների 5 կմ ազատ ոճում հաղթել է Անգելինա Մուրադյան (Աշոցք): Նա առաջինն է եղել նաև դասական ոճում: Տղաների 10 կմ ազատ ոճում հաղթել է գյումրեցի Գարիկ Պարսամյանը, իսկ դասական ոճում չեմպիոն է դարձել Էդվարդ Բեգոյանը (Աշոցք):

2007-2009թթ ծնված աղջիկների 2,5 կմ ազատ ոճում լավագույն արդյունք ցույց է տվել Ռոզա Սիմոնյանը (Գյումրի-1), իսկ դասական ոճում տոն է տվել աշոցքցի Անահիտ Մարգարյանը: Տղաների պայքարում ազատ և դասական ոճում լավագույն է ճանաչվել Արմեն Մարգարյանը (Աշոցք):

  • Կիսվել: