ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Նալբանդյանը՝ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ - «Բենֆիկա» հանդիպման մրցավարների տեսուչ

Կարեն Նալբանդյանը՝ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ - «Բենֆիկա» հանդիպման մրցավարների տեսուչ

Հոկտեմբերի 11-ին Փարիզում կանցկացվի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի H խմբի չորրորդ տուրի ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։

Նույն օրը տեղի կունենա նաև ՈւԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) հանդիպումը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է այդ հանդիպումների մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

ՊՍԺ - «Բենֆիկա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

  • Կիսվել: