հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարեն Մարգարյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Կարեն Մարգարյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ուզբեկստանում շարունակվող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր հարթակ է դուրս եկել 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը: Հայ ծանրորդը երկամարտի 327 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սուրեն Գրիգորյանը, նույն քաշային կարգում, 323 կգ արդյունքով, գրավել է 4-րդ հորիզոնականը:

Մարգարյանը պոկել է 152 կգ, հրել՝ 175 կգ: Գրիգորյանը պոկել է 148 կգ, հրել՝ 175 կգ: Հաղթողը Ուզբեկստանից էր՝ երկամարտի 343 կգ արդյունքով:

  • Կիսվել: