ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Խաչանովը Աստանայի Մաստերսի քառորդ եզրափակիչում է

Կարեն Խաչանովը Աստանայի Մաստերսի քառորդ եզրափակիչում է

Հայկական արմատներով ռուս թենիսի Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Աստանայի Մաստերս մրցաշարում:

ATP-500 Masters մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Խաչանովը մրցեց խորվաթ Մարին Չիլիչի հետ և 2 ժամ 26 րոպե ձգված մրցախաղի արդյունքում առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:2, 3:6, 3:6 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ, 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում,  ինչպես նաև 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ:

  • Կիսվել: