կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարեն Խաչանովը հաղթեց 4 սեթում և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան

Կարեն Խաչանովը հաղթեց 4 սեթում և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երրորդ շրջանում է:

Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցն աշխարհի 101-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ ԱլեքսանդրԿովաչևիչն էր: Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:4, 6:3, 6:4, 3:6 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

  • Կիսվել: