չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարեն Խաչանովը չի մասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին

Կարեն Խաչանովը չի մասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի մասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին։ Հայ թենիսիստը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի բաց առաջնությունում, որի քառորդ եզրափակիչում 6:4, 6:7 (0:7), 2:6, 4:6 հաշվով պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։

27-ամյա Խաչանովը դրանից հետո չէր մասնակցել նաեւ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող ATP 500 մրցաշարին։

Ուիմբլդոնի մրցաշարում Կարեն Խաչանովին կփոխարինի արգենտինացի Խուան Մանուել Սերունդոլոն, հաղորդում է մրցաշարի կայքը։

Խաչանովը նախորդ անգամ Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցել է 2021-ին՝ քառորդ եզրափակիչում պարտվելով Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին։

Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հուլիսի 3-16-ը։

  • Կիսվել: