չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Կարեն Գրիգորյանը 2024 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունում կիսեց 4-9-րդ հորիզոնականները

Կարեն Գրիգորյանը 2024 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունում կիսեց 4-9-րդ հորիզոնականները

Կարեն Գրիգորյանը 2024 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունում 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 4-9-րդ հորիզոնականները, հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից:
 
Կարենը 11-րդ և 12-րդ խաղափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ վերջին խաղափուլում ոչ-ոքի է խաղացել առաջնության չեմպիոն Վոլոդար Մուրզինի հետ։
 
Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում են նաև Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակել են 8 միավոր:

  • Կիսվել: