կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կարեն Գրիգորյանն Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը

Կարեն Գրիգորյանն Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը

Կարեն Գրիգորյանը հաջող ելույթներ ունեցավ իսպանական Բարբերա դել Վալյես քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում՝ 9 մրցախաղում վաստակած 6,5 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը:

Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերը 6,5 միավորով միանձնյա առաջատարն էր: Վճռորոշ պարտիայում Գրիգորյանը պարտվել է պերուացի Բրիան Էսկալանտեին, որն էլ 7 միավորով արժանացել է գլխավոր մրցանակին՝ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով կոլումբացի Խայմե Կուարտասին: Դա մրցաշարում Գրիգորյանի միակ պարտությունն էր:

 

  • Կիսվել: