ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը

Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը

Այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ասաց, որ ՀՀ կառավարությունն այս տարի ընդհանուր առմամբ 50 մլն դրամ է հատկացրել՝ որպես «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամ: 

Նա նշեց, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

՛՛Այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները, այլև հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց անձնական մարզիչները, բժիշկները, իսկ այն թիմերը, որոնք չեն ունենա բժիշկներ, պարգևներ կստանան մերսողները: Սա աննախադեպ է: Միայն 2019 թվականին են սահմանվել դրամական պարգևներ, այն էլ՝ միայն տասնյակում ընդգրկված մարզիկների համար՛՛,-ասաց Գիլոյանը: 

Նրա խոսքով՝ քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի դեկտեմբերի 21-ին: Մինչ այդ՝ որոշ վերապահումներով, կհրապարակվի հավակնորդների՝ 20 կամ ավելի մարզիկից բաղկացած ցանկը:

Նշենք, որ ՛՛Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխության անցկացման ժամկետների և վայրի վերաբերյալ մանրամասները դեռևս հստակեցման փուլում են: Մինչև դեկտեմբերի 25-ը, տեղի կունենա նաև պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

  • Կիսվել: