հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարեն Ավագյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց

Կարեն Ավագյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց

Մոսկվայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը, հայտնում է ArmSport.am-ը:

Պոկում վարժությունում Ավագյանը նվաճեց ոսկե, իսկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալ:

Անդրանիկ Կարապետյանը ցույց տվեց 170 կգ արդյունք՝ 3-րդ մոտեցմամբ չկարողանալով բարձրացնել 175 կգ-անոց ծանրաձողը:

Կարեն Ավագյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 175 կգ-անոց ծանրաձողը:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:

  • Կիսվել: