հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարապետ Չալյանը դուրս է եկել եզրափակիչ

Կարապետ Չալյանը դուրս է եկել եզրափակիչ

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը շարունակում է գերազանց մրցելույթները։

Կարապետն առաջին գոտեմարտում 8-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Արտեմ Մատիաշին, ապա 3-0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Յուրի Սկրյուբային։ 1/4 եզրափակչում Կարապետը 7-2 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժալգասբայ Բերդիմուրատովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ էլ 5-1 հաշվով պարտության է մատնել բելառուս ըմբիշ Յարոսլավ Կուրսին: Կարապետը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ այսօր կմրցի վրացի Այվենգո Ռիկաձեի հետ:

  • Կիսվել: