չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Կապառոսն ուղիղ եթերում կներկայացնի Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերին

Կապառոսն ուղիղ եթերում կներկայացնի Հայաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերին

Օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հանդիպումը մարզական լրագրողների հետ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Մամուլի ասուլիսի հենց սկզբում՝ առաջին անգամ պատմության մեջ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ուղիղ եթերում կհայտարարի առաջիկա հանդիպումների համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները:

Դրանից հետո լրագրողները հնարավորություն կստանան ինչպես կազմի վերաբերյալ, այնպես էլ այլ հարցեր ուղղելու գլխավոր մարզչին:

  • Կիսվել: