կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Կանանց Հայաստանի հավաքականը ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն․ Կազանչյանը հեթ-տրիկի հեղինակ

Կանանց Հայաստանի հավաքականը ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն․ Կազանչյանը հեթ-տրիկի հեղինակ

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկային տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն (6:1):

Մեր ընտրանու կազմում հեթ-տրիկ ձևակերպեց ֆրանսիական «Լանսի» կիսապաշտպան Լարա Կազանչյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Մարալ Արթինը, Օքսանա Պիզլովան և Աննա Դալլաքյանը։ Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Կատերինա Ռիշը։

Նշենք, որ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 4 օրից՝ փետրվարի 25-ին Ղազախստանի ընտրանու հետ։

  • Կիսվել: