հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 12-20-ը  մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Անաստասիա Կլիմովա
Լենա Անդրիասյան - «Փյունիկ»

Պաշտպաններ

Նորա Եղյան - «Հերոսկիպու լեյդիս»  (Կիպրոս)
Դիանա Գրիգորյան - «Հայասա»
Լիանա Ղազարյան - «Հայասա»
Մարիա Սախինովա - «Փյունիկ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ»
Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին - «Կաստելյոն» (Իսպանիա)
Անի Կարապետյան - «Հերոսկիպու լեյդիս»  (Կիպրոս)
Տատյանա Դոլմատովա - «Ռյազան-ՎԴՎ» (Ռուսաստան)
Լուիզա Ղազարյան - «Փյունիկ»
Դվին Աղաբաբյան - «Փյունիկ»
Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»
Կարինե Եղյան - «Հայասա»
Աննա Դալլաքյան - «Հայասա»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Փյունիկ»
Պայծառ Ասատրյան- «Փյունիկ»
Նաիրի Դեր-Մեգերդիչյան

Փետրվարի 17-ին և 20-ին՝ ժամը 14։00-ին, կանանց Հայաստանի ազգային հավաքականը Շենգավիթի մարզադաշտում ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ազգային ընտրանու հետ։

 

  • Կիսվել: