հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կանանց Ֆուտբոլի ազգային և Մ-19 հավաքականներն սկսել են մարզական հավաքը

Կանանց Ֆուտբոլի ազգային և Մ-19 հավաքականներն սկսել են մարզական հավաքը

Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականներն սկսել են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին: Կանանց ազգային հավաքականը  նախապատրաստությունն սկսել է հունիսի 9-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հունիսի 12-ին և 15-ին թիմը կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին: 

Կանանց Մ-19 հավաքականը նույնպես նախապատրաստությունն սկսել է հունիսի 9-ից՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին թիմը կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին և 15-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Բելառուսի հասակակից հավաքականի հետ: 

  • Կիսվել: