երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կանանց բասկետբոլի ընտրանին ԵԱ-ում 16-րդն է

Կանանց բասկետբոլի ընտրանին ԵԱ-ում 16-րդն է

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Այս մասին հայտնում է Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան:

Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով:

18 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 16-րդ տեղը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալբանիայում ընթացող կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում
Հայաստանը կիսաեզրափակչում 75:51 հաշվով առավելության էր հասել Մալթայի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:

 

  • Կիսվել: