հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը կրկին հետաձգվել է

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը կրկին հետաձգվել է

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը երկրորդ անգամ հետաձգվել է:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ջրային մարզաձևերի աշխարհի հերթական առաջնությունը պետք է տեղի ունենար 2021թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը։ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով այդ միջոցառումը տեղափոխվեց 2022թ. մայիսի 13-29-ը: Եվ ահա նոր տեղափոխում. ՖԻՆԱ-ի գործկոմը որոշեց աշխարհի առաջնությունը հետաձգել ևս մեկ տարով (2023 թ.), պատճառ բերելով համավարակը: 2023թ.առաջնության ստույգ ժամկետները դեռ որոշված չեն:

  • Կիսվել: