երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ջոկովիչը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում

Ջոկովիչը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում:

«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 107-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթանակի հասավ 4 սեթից հետո` 4:6, 6:3, 6:4. 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին:

  • Կիսվել: