ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Իսլամ Մախաչեւը հեռացվել է մենամարտերից վնասվածքի պատճառով

Իսլամ Մախաչեւը հեռացվել է մենամարտերից վնասվածքի պատճառով

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Աթլետիկական հանձնաժողովը խառը մարտարվեստների (MMA) կիսամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչեւին (Ռուսաստան) կողոսկրի վնասվածքի պատճառով 30 օրով հեռացրել է մենամարտերից, հաղորդում է MMA Junkie-ն։

Մախաչեւը վնասվածքը ստացել էր իռլանդացի Իեն Գերիի հետ մենամարտում Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) անցկացված UFC 330 մրցաշարում։ Մախաչեւը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր եւ պաշտպանել տիտղոսը։

Մախաչեւը MMA-ում տարել է 29 հաղթանակ, կրել 1 պարտություն։ Նա գլխավորում է UFC-ի դասակարգումը անկախ քաշային կարգից։

  • Կիսվել: