հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իռլանդիան պարտվեց Շոտլանդիային. Հայաստանի հավաքականը դեռ պահպանում է B լիգայում մնալու շանսերը

Իռլանդիան պարտվեց Շոտլանդիային. Հայաստանի հավաքականը դեռ պահպանում է B լիգայում մնալու շանսերը

Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբում տեղի ունեցավ 5-րդ տուրի Շոտլանդիա-Իռլանդիա հանդիպումը։

Այն ավարտվեց շոտլանդացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Նախ իռլանդացիների կազմում աչքի ընկավ Իգանը, իսկ հետո տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Հենդրին։ Հանդիպման 82-րդ րոպեին Քրիստիեն անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանայինը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Հիշեցնենք՝ այս խմբի մյուս խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0-5 հաշվով զիջել է Ուկրաինայի ընտրանուն։

Այս պահի դրությամբ, վերջին տուրից առաջ, որի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 27-ին, մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1․ Շոտլանդիա – 12 միավոր
2․ Ուկրաինա – 10 միավոր
3․ Իռլանդիա – 4 միավոր
4․ Հայաստան – 3 միավոր

Վերջին տուրում Շոտլանդիան և Ուկրաինան կվիճարկեն A լիգայի ուղեգիրը, իսկ Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ իռլանդացիներին հաղթելու դեպքում կպահպանի տեղը B լիգայում։

  • Կիսվել: