Թրամփը վերահաստատել է իր աջակցությունը Միացյալ Թագավորությունից Հյուսիսային Իռլանդիայի անջատմանն ու Իռլանդիայի Հանրապետության հետ միավորմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր աջակցությունը Միացյալ Թագավորությունից Հյուսիսային Իռլանդիայի անջատմանն ու Իռլանդիայի Հանրապետության հետ միավորմանը:
Մասնակցելով Իռլանդիայի բաց առաջնության գոլֆի մրցաշարին՝ նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Կա Հյուսիսային Իռլանդիա, կա Իռլանդիա, և կարծում եմ, որ դրանց միավորումը կլինի ամենաբնական քայլը»:
Այսպիսով Թրամփը ղեկավարը վերահաստատել է իր դիրքորոշումը, որն արտահայտել էր նախորդ օրը Դուբլինում՝ Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպումից հետո: Թրամփն այն ժամանակ ասել էր, որ «ուրախ կլիներ «Իռլանդիան միասնական տեսնել»՝ հավելելով. «Իմ կարծիքով՝ վաղ թե ուշ, դա տեղի կունենա: Ուրեմն ինչու դա չանել հիմա»:
Իսկ նախօրեին լրագրողները նաև հարցրել են, թե արդյոք ԱՄՆ նախագահն աջակցում է Շոտլանդիայի անկախությանը: «Այդ մասին ես դեռ չեմ խոսի։ Այդ թեման կթողնեմ ավելի ուշ»,- պատասխանել է Թրամփը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահը նաև կասկածի տակ է դրել Միացյալ Նահանգների նախկին աջակցությունը Մեծ Բրիտանիային՝ Ֆոլկլենդյան կղզիների շուրջ վեճում: Երբ բրիտանական GB News հեռուստաալիքը հարցրել է, թե արդյոք նա օգնության կհասնի Միացյալ Թագավորությանը կղզեխմբի շուրջ նոր հակամարտության դեպքում, Թրամփը խուսափողական պատասխան է տվել՝ ասելով, որ բրիտանացիները չեն աջակցել իրեն Իրանի դեմ պատերազմի ժամանակ։



