շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանի վոլեյբոլի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել ՕԽ-ում

Իրանի վոլեյբոլի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել ՕԽ-ում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են 32-րդ Ամառային Օլիմպիական խաղերը։

Այսօր պայքարը սկսել են վոլեյբոլիստները: 12 հավաքական՝ բաժանված 2 խմբի, պայքարում է փլեյ-օֆֆի 8 ուղեգրի համար:   Իրանի  հավաքականը 3-2 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել համաշխարհային դասակարգման երկրորդ համար  Լեհաստանի ընտրանու նկատմամբ:
 
Այսօր կայացած մյուս խաղերում Իտալիան 3-2 հաշվով հաղթել է Կանադային, Բրազիլիան 3-0 հաշվով պարտության է մատնել Թունիսին, Ռուսասատանի օլիմպիական հավաքականը 3-1 հաշվով հաղթել է  է բերել Արգենտինայի ընտրանուն, իսկ տանտերերը 3-0 հաշվով առավելության են հասել Վենեսուելայի հավաքականի նկատմամբ:

  • Կիսվել: