ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանցի ֆուտբոլիստը հայտնել է՝ ինչու էր բռնել հավաքականի գլխավոր մարզչի կոկորդից

Իրանցի ֆուտբոլիստը հայտնել է՝ ինչու էր բռնել հավաքականի գլխավոր մարզչի կոկորդից

Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը պատմել է, թե ինչու էր բռնել հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուս Կեյրուշի կոկորդից՝ տոնելով Ուելսի դեմ խաղում իրանցիների խփած 2-րդ գոլը, հայտնում է Sport24-ը։

Նամ մասնավորապես, նշել է. ՛՛Ամեն ինչ նորմալ է։ Պարզապես մենք նրան շատ ենք սիրում՛՛:

Նշենք, որ Ուելսի նկատմամբ հաղթանակն իրանցիների համար առաջինն էր ԱԱ-2022-ում։ Մրցաշարի առաջին խաղում Կեյրուշի թիմը 2-6 հաշվով զիջել էր Անգլիայի ընտրանուն։ Խմբային փուլի վերջին տուրում Իրանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հետ։ Ազմունի թիմը պահպանում է խմբից դուրս գալու շանսերը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր և զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

 

  • Կիսվել: