կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ինտերի» վերակենդանացման սկիզբը. Մխիթարյանի գրառումը հաղթանակից հետո

«Ինտերի» վերակենդանացման սկիզբը. Մխիթարյանի գրառումը հաղթանակից հետո

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ նա այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցումով:

«Դեռ «Բարսելոնայի» հետ խաղում մենք ապացուցեցինք, որ թերթել ենք անհաջողությունների էջը։ Հիմա որոշ բաներ ավելի լավ ենք անում, բայց ոչ իդեալական։ Այնուամենայնիվ, մենք լավ աշխատեցինք և հաղթանակի հասանք։ Գոլ բաց թողնելուց հետո մի փոքր դժվար էր, բայց մենք «Ինտերն» ենք և չենք հանձնվում։ Ես շատ ուրախ եմ Ջեկոյի համար։ Երրորդ տարին է, ինչ խաղում եմ նրա հետ։ Նա լավ հանդիպում անցկացրեց և արժանի էր գոլեր խփելուն։ Գոհ եմ այսօրվա խաղից»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել DAZN-ը։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը այս խաղից հետո նաև գրառում է կատարել սոցցանցերի իր էջերում։

««Ինտերի» վերակենդանացման սկիզբը»,- գրել է Մխիթարյանը՝ լուսանկարներ հրապարակելով հանդիպումից։

  • Կիսվել: