շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինսայդ․ Արտակ Դաշյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի հայկական ակումբում

Ինսայդ․ Արտակ Դաշյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի հայկական ակումբում

ArmSport-ին հայտնի է դարձել, որ ղազախական «Ատիրաուի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը մոտ է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։

Դաշյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկի» կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն «Ատիրաուի» կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանից հեռացել էր 2016 թվականին։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 200 հազար եվրո։

  • Կիսվել: