երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ինձ բաժին էր հասել շատ կեղտոտ ու տղամարդուն ոչ վայել պահվածքով մրցակից. Արման Դարչինյան

Ինձ բաժին էր հասել շատ կեղտոտ ու տղամարդուն ոչ վայել պահվածքով մրցակից. Արման Դարչինյան

Բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Ղրղզստանի ներկայացուցչին հաղթելուց հետո Արման Դարչինյանը այաստանի բռնցքամարտի ֆեդերացիային տված հարցազրույցում հայտարարել է, որ տղամարդուն ոչ վայել պահվածքով մրցակից է ունեցել։ Այս ասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

՛՛Արման Դարչինյանի այս հարվածը հավանաբար մրցակցին շարքից հանել էր: Ղրղստանի ներկայացուցիչը կորցրել էր ինքնատիրապետումը և երկու անթույլատրելի հարված կատարեց գոտկատեղից ներքև: Մենամարտից հետո Արման Դարչինյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշեց, որ իրեն ոչ տղամարդկային մրցակից էր բաժին հասել:
 
-Ինձ բաժին էր հասել շատ կեղտոտ ու ոչ տղամարդուն վայել մրցակից: Աշխարհի առաջնությունում սա իմ առաջին մենամարտն էր: Մի փոքր քիչ աշխատեցի, եթե 3 ռաունդ մենամարտեի անհամեմատ լավ կլիներ, շատ ավելի լավ կզգայի ռինգը: Կարևորը հաղթանակն էր ու նաև այն, որ մինչև մրցակցի անթույլատրելի հարվածները ես ունեի նկատելի առավելություն: Մարզիչներից հետ ավելի մանրամասն կվելուծենք մենամարտը: Նշեմ, որ նոր քաշային կարգում ինձ բավականին լավ եմ զգում: 75 կգ քաշային կարգում մրցակիցներս ինձնից բավականին ծանր էին՛՛,-ասված է ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: