հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում

Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շաախմատի ֆեդերացիայից, 6 խաղափուլից հետո մինչև 12 տարեկան պատանիների խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր: Այս տարիքային խմբում 4 միավոր ունի Դավիթ Ստեփանյանը։

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը ունի 4 միավոր: Այս տարիքային խմբում Արմեն Վարդանյանը և Գևորգ Աղոյանը ունեն 3 միավոր:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մարկ Մելքոնյանը և Սամվել Մովսիսյանը ունեն 3 միավոր: Այս տարիքային խմբում Ռոբերտ Կայծակյանը ունի 2.5 միավոր, Սոս Հակոբյանը՝ 2 միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 3.5 միավոր:

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 4 միավոր: Այս տարիքային խմբում Արինա Մինասյանը ունի 3 միավոր:

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը ունի 4 միավոր:

Առաջնությունը կանցկացվի 11 խաղափուլով:

  • Կիսվել: