շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ հաղթանակը նվիրում եմ մեր հերոսներին. Լևոն Արոնյան

Իմ հաղթանակը նվիրում եմ մեր հերոսներին. Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում  անցկացվող կայծակնային շախմատի մրցաշարը հաղթելուց հետո հայտարարել է, որ իր հաղթանակ նվիրում է  Արցախի ու Հայաստանի համար  մարտի դաշտում հերոսներին։ 

Շախմատիստը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Իմ սիրելի ընկերներ և աջակիցներ, ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարը:

Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն ​​օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք: Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար , և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։

Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։ Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»:

  • Կիսվել: