հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ում ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում չորրորդն է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ում ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում չորրորդն է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությանը թիմային հաշվարկում գրավել է չորրորդ տեղը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել 5 մեդալ:

Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: