երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրաչյա Պողոսյանը հաղթեց և կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի ԱԱ

Հրաչյա Պողոսյանը հաղթեց և կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի ԱԱ

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները կարող են նվաճել միայն մեկ ոսկե մեդալ։

Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Գևորգ Ղարիբյանն այսօր չկարողացավ հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս մնաց չեմպիոնական պայքարից։ Մեր 60 կգ քաշային ըմբիշը 1/8 եզրափակիչում տուշեով պարտվեց ղազախ Այդոս Սուլտանգալիին։

Այդպիսով, Հայաստանից աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքար կմղի միայն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որն երեկ հաղթահարել է նախնական փուլի բոլոր արգելքները և այսօր բուլղարացի Միլովի հետ եզրափակիչ մարտում կվիճարկի ոսկե մեդալը։

Իսկ ահա 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն այսօր հաղթանակ է տարել սփոփիչ գոտեմարտում և մտել փոքր եզրափակիչ։ Նա բրոնզե մեդալի համար կմրցի ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ։

  • Կիսվել: